Ռուսաստանի սահմանների մոտ չնախատեսված զորավարժությունների անցկացումը Միացյալ Նահանգների ագրեսիվ գործողություններն են, որոնք վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգության եւ ռազմավարական կայունության համար, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ինչպես ընդգծել են նախարարությունում, պաշտպանության նախարարությունը «Սեւծովյան տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ դրա դաշնակիցների ռազմական գործունեությունը որպես ռազմական գործողությունների ենթադրյալ թատերաբեմի ուսումնասիրություն է դիտարկում հարավ-արեւելքում Ուկրաինայի կողմից հակամարտության ուժային լուծման դեպքում»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այս չնախատեսված զորավարժությունների անցկացումը մեր սահմանների մոտ Ռուսաստանի կողմից բացարձակապես չհրահրված ԱՄՆ-ի ագրեսիվ գործողություններն են, որոնք սպառնալիլք են ներկայացնում տարածաշրջանային անվտանգության եւ ռազմավարական կայունության համար»,- հայտարարել են նախարարությունում: