Կառավարության մոտից ոստիկանություն բերման է ենթարվել 33 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

«Քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»,-հայտնեցին ոստիկանությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային» ՀԸ եթերում հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ Գորիս-Կապան ճանապարհի հատվածում կտեղադրի մաքսակետեր։

Այսօր առավոտյան ընդդիմությունը բողոքի ակցիա է կազմակերպել կառավարության շենքի մոտ: Այդ ընթացքում ընդդիմադիր պատգամավորները փորձել էին մուտք գործել կառավարության շենք, սակայն ոստիկանները թույլ չէի տվել, հրմշտոց էր սկսվել, որից հետո ոստիկանները սկսել էին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: