Երևանի պետական համալսարանից տեղեկացնում են, որ նոյեմբերի 15-ից դասերը կրկին անցկացվելու են առկա։

ԵՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ անհրաժեշտության՝ որոշ դասընթացներ կարող են կազմակերպվել հեռավար։

Համալսարան այցելելիս եկեք չմոռանանք պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակ,  պահպանել սոցիալական հեռավորություն, հետևել ձեռքերի հիգիենային: