Ցանցային աղբյուրները բացահայտել են Samsung հարավկորեական հսկայի սմարթֆոններ արտադրելու հաջորդ տարվա պլանները։ Չնայած էլեկտրոնային բաղադրիչների պակասին՝ ընկերությունը նախատեսում է ավելացնել բջջային սարքերի առաքումները, հայտնում է 3dnews.ru-ն։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականին սպասվում է շուրջ 334 միլիոն Samsung սմարթֆոնների առաքում: Դրանցից ընկերությունն ինքնուրույն կարտադրի մոտավորապես 285 միլիոն միավոր, եւս 49 միլիոն սարք կարտադրեն երրորդ կողմնակի կապալառուները:
Սարքավորումների ընդհանուր զանգվածում մոտ 54 միլիոն միավորը բաժին կհասնի Galaxy S ընտանիքի առաջատար սարքերին, որոնցից 14 միլիոնը կկազմեն Galaxy S22, 8 միլիոնը՝ Galaxy S22+ եւ 11 միլիոնը՝ Galaxy S22 Ultra մոդելները։
Կմեծանա ճկուն էկրանով Galaxy Z սարքերի արտադրության ծավալը՝ ընդհանուր առաքումները, ըստ պլանների, կհասնեն մոտ 13 միլիոն միավորի։ Այս զանգվածում մոտ 4 միլիոն միավորը բաժին կհասնի Galaxy Z Fold, իսկ 9 միլիոն միավորը՝ Galaxy Z Flip սարքերին։
Հաջորդ տարվա ընթացքում Samsung-ը նախատեսում է ավելի ցածր գների միջակայքում 176 միլիոն միավոր սարք մատակարարել: Միջին մակարդակի ծավալի մոդելների արտադրության ծավալը նախատեսում են հասցնել 91 միլիոն միավորի:
Այսպիսով, ինչպես նշվում է, 2022 թվականը կարող է լինել 2017 թվականից հետո առաջին տարին, երբ Samsung-ը ավելի քան 300 միլիոն սմարթֆոն կվաճառի:





























