Հայտնի է դարձել, որ ԱՄՆ պատենտների եւ ապրանքանշերի վարչությունն Apple ընկերությանը տվել է արտասովոր աքսեսուարի պատենտ, որը նախատեսված է iPhone-ով, iPad-ով, MacBook-ով եւ այլ սարքերով կիրառելու համար: Խոսքը վերաբերում է արտաքին առկայծող լույսին Lightning ինտերֆեյսի միջոցով լարով միանալու եւ Wi-Fi-ով անլար միացման համար: Այդ մասին գրում է 3dnews.ru -ն՝ հղում անելով Gadget Tendency-ին:
Ենթադրվում է, որ արտաքին առկայծող լույսը կգործի սարքի մեջ ներդրված առկայծող լույսի հետ միաժամանակ: Սինքրոնիզացման համար կարող է կիրառվել կառավարվող ազդանշանը, որը արձակվում է հիմնական սարքի միջոցով, որը պարունակում է արտաքին եւ ներքին առկայծող լույսերի վիճակի մասին տվյալներ: Նկարագրության մեջ ասված է, որ կառավարող ազդանշանը կարող է վաճառվել որպես ելքի ազդանշան մեկ կոնտակտից, որը կիրառվում է կապի եւ լիցքավորման համար: Այն կարող է կազմված լինել իմպուլսներից, որոնք բաժանված են ժամանակի մեջ, ինչը թույլ է տալիս փոխանցել ներքին եւ արտաքին առկայծող լույսերի մասին տվյալները:
Apple-ը չի սահմանափակում առկայծող լույսի օգտագործումը միայն iPhone-ի համար: Ենթադրվում է, որ այն կարող է օգտագործվել ընկերության ուրիշ ապրանքների հետ, ինչպես MacBook-ը կամ iPad-ը: Ներկայում հայտնի չէ՝ երբ արտաքին առկայծող լույսը կարող է վաճառքի հանվել:





























