Խորհրդարանական ընտրություններից առաջ բոլոր օբյեկտիվ հարցումներն ու հետազոտությունները փաստում էին, որ իշխանությունն ունի առավելագույնը 30 տոկոս վստահություն (20-25% + 5-10% վարչական ռեսուրս), սակայն քվեարկության արդյունքն արձանագրեց 54%: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսպիսի շեղում նախկինում չէր գրանցվել: ՏԻՄ ընտրություններում խոշոր քաղաքաների քվեարկության արդյունքներն արձանագրում են, որ նշված հետազոտություններն ու հարցումները ճիշտ էին:

Անհրաժեշտ է խորը վերլուծել և արձանագրել այն սխալներն ու պատճառները, որոնց հետևանքներն այս իշխանությանը բերեցին 54% ձայն:
Անհրաժեշտ է, որ ընդդիմությունն իր մեջ ուժ գտնի և խոստովանի այդ սխալները:

Շնորհավորում եմ Կապանի նորընտիր քաղաքապետ պարոն Փարսյանին: Շնորհավորում եմ, որ Դուք կարողացաք վերլուծել, ընդունել և հաղթել»։