Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը տեսչական այցով մեկնել է երկրի հյուսիսարեւմտյան Սամչժիյոն քաղաք, որտեղ կառուցվում է հանրապետությունում ամենախոշոր արդիական քաղաքը։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը (ԿԿՀԳ)։
ԿԿՀԳ-ի տվյալներով՝ Կիմ Չեն Ընը «տեսչական այց է կատարել Սամչժիյոն քաղաք՝ անձամբ ծանոթանալու շինարարության երրորդ՝ ամփոփիչ փուլի ընթացքին»։
Սա պետության ղեկավարի առաջին հանրային այցն է ավելի քան մեկ ամսում, նշում է գործակալությունը։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը վերջին անգամ ելույթով հանդես էր եկել հոկտեմբերի 11-ին, Փհենյանի պաշտպանական ցուցահանդեսում։
Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը մեծ ուշադրություն է հատկացնում ժողովրդական հանրապետության ամենախոշոր կառույցի շինարարության ընթացքին։ Կիմ Չեն Ընը մշտապես այցելում է այդ շրջան, որը գտնվում է Փեկտուսան սրբազան լեռան ստորոտում։



























