Morgan Stanley-ն կանխատեսում է լյուքսային բրենդների վաճառքի աճ Մետատիեզերքում։ Վաճառքը կարող է մինչեւ 2030թ․ հասնել 50 մլրդ դոլարի, հաղորդում է Morgan Stanley-ը։

«Լյուքսային բրենդների համար թվային կրիչներից եկամուտների հոսքը զրոյական է․․․։ Մենք կարծում ենք, որ դա շուտով կփոխվի։Metaverse-ի զարգացման համար, հավանաբար, տարիներ կանցնեն, սակայն NFT-ն եւ սոցիալական խաղերը, օրինակ՝ օնլայն խաղերը եւ համերգները, որոնց ներկա են մարդկանց ավատարներ, հնարավորություններ են ստեղծում լյուքսային բրենդների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է Reuters-ը։

Նշվում է, որ Roblox-ի ամեն հինգերորդ գեյմեր ամեն օր թարմացնում է իր ավատարները՝ ցույց տալով, որ լյուքսային բրենդներն ուսումնասիրում են խաղային հարթակների եւ Մետատիեզերքի հարթակների հետ համագործակցության հնարավորությունները։