Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը դանդաղեցրել է նախորդ երկու առեւտրային օրերի անկումը` գնահատվելով մեկ ունցիայի դիմաց 1850 դոլարից բարձր։ Այս մասին վկայում են առեւտրի տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճում է 0,04%-ով կամ 0,85 դոլարով՝ հասնելով 1854,95 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,29%-ով եւ կազմել 25,017 դոլար մեկ ունցիայի դիմաց:




























