WhatsApp-ը համակարգիչների համար սեփական հավելված է ստեղծել, տեղեկացնում է GSMArena-ն։

WhatsApp UWP ծրագրի բետա-տարբերակն արդեն հասանելի է համակարգիչներում բեռնելու համար, որոնք աշխատում են Windows 10-ով եւ Windows 11-ով։ Ավելի ուշ ընկերությունը կարտադրի հավելված macOS-ի համար, ժամկետների մասին առայժմ չի տեղեկացվում։

Հավելվածն արտաքնապես նման է Skype-ին, բայց տարբերվում է դիզայնով եւ չաթերի սովորական կանաչ գույնով։ Կարգավորումները խմբավորվելու են ըստ կարգերի այնպես, ինչպես եւ բջջային տարբերակինը. ընդհանուր, գրանցամատյան, չաթեր, ծանուցումներ, արխիվ եւ տեղեկանք։

Բացի այդ,  հավելվածում ավելացվել է նկարների եւ մակագրությունների ստեղծման հնարավորություն, որոնք հետո կարելի է ուղարկել զրուցակցին։ Մեսենջերը ծանուցումները կուղարկի անգամ այն ժամանակ, երբ հավելվածը փակվի։

Ավելի վաղ օգտատերերը կարողանում էին օգտագործել միայն մեսենջերի վեբ-տարբերակը, որը բացվում եւ աշխատում էր բրաուզերի միջոցով։