Instagram-ը որոշ օգտատերերից խնդրում է այնպիսի վիդեոսելֆիներ, որոնք ցույց են տալիս նրանց դեմքը տարբեր անկյուններից, որպեսզի համոզվեն, որ նրանք իրական մարդիկ են, հայտնում է The Verge-ը:
Սոցիալական ցանցը երկար ժամանակ պայքարում է բոտերի հաշիվների դեմ, որոնք կարող են սպամ հաղորդագրություններ թողնել, անհանգստացնել մարդկանց կամ օգտագործվել լայքերի կամ հետեւորդների թիվը արհեստականորեն մեծացնելու համար:
Ըստ XDA Developers-ի, ընկերությունը այս գործառույթի փորձարկումն անցած տարի է սկսել, սակայն հանդիպել է տեխնիկական խնդիրների: Վերջերս մի քանի օգտատերեր հայտնել են, որ իրենց հաշիվները ստուգելու համար իրենց խնդրել են վիդեոսելֆիներ անել:





























