Բարբադոսը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը թվային դեսպանատուն կբացի մետատիեզերքում, հաղորդում է Sky News-ը: Պետությունը կիրակի օրը՝ նոյեմբերի 14-ին, պայմանագիր է ստորագրել «հողատարածքի» ձեռքբերման մասին։

Վիրտուալ դեսպանատան բացումը նախատեսվում է 2022 թվականի հունվարին։ Նշվում է, որ կղզի-պետությունը մտադիր է սեփական ներկայացուցչությունը բացել Somnium Space եւ SuperWorld հարթակներում, որոնք նույնպես զբաղվում են մետատիեզերքների մշակմամբ։ Մետատիեզերքը համացանցային տիրույթում եռաչափ միջավայր է, որտեղ օգտատերերը փոխգործակցում են միմյանց հետ ավատարների միջոցով։