Մումբայում կոյուղու մեջ մեռնելու թողնված նորածին աղջիկան հանել են այնտեղից, եւ այժմ նա ապաքինվում է տեղի հիվանդանոցում։ Բժիշկներն ասել են, որ աղջիկն իրեն «լավ է զգում», եւ նրա առողջական վիճակը վերահսկվում է, հայտնում է BBC-ն։
Ոստիկանությունը հայտնել է, որ բնակիչները գտել են երեխային այն բանից հետո, երբ մի խումբ կատուներ հավաքվել են ճանապարհի մի հատվածում եւ աղմուկ բարձրացրել: Պաշտոնյաները պարզում են, թե ինչպես է նա հայտնվել կոյուղու մեջ.
Ոստիկանները կոյուղուց հանել են երեխային։ Նրանք ասել են, որ բարակ շապիկ հագած, կոյուղաջրերի մեջ թաթախված երեխան ցավից լաց էր լինում։ Այնուհետեւ երկու ոստիկան նրան դուրս են բերել, կտորի մեջ փաթաթել եւ տեղափոխել հիվանդանոց։ «Երբ երեխային հանեցինք, նա սառած էր, նրա ձեռքերը կապտել էին: Մենք մի քիչ տաք ջուր եւ մի կտոր խնդրեցինք երեխային մաքրելու համար»,- Times of India-ին ասել է ոստիկանության աշխատակիցը:





























