Apple-ի ապագա սմարթֆոնը Lightning-ի փոխարեն կստանա USB-C միակցիչ։ Այս մասին հայտնել է iDrop News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ինսայդերները նշել են, որ USB-C-ն կլինի 2022 թվականի աշնանը թողարկվելիք ապագա Apple սարքերի գլխավոր առանձնահատկություններից մեկը:  

Մասնագետները թվարկել են պատճառները, թե ինչու է Apple-ը որոշել ներդնել USB-C-ն: Որպես գխավոր նշվել է ProRes նոր վիդեո ֆորմատը, որը թույլ է տալիս բարձրորակ տեսանյութեր նկարահանել պրոֆեսիոնալ կոնտենտ ստեղծողների համար։ Այսպիսով, նման տեսանյութի մեկ րոպեն մոտ վեց գիգաբայթ է, եւ չափազանց դժվար է այն փոխանցել Lightning պորտի միջոցով, որը հիմնված է հնացած USB 2.0 տեխնոլոգիայի վրա։ Այսպիսով, երկու ժամանոց ProRes տեսանյութը հաղորդալարով փոխանցելու համար պետք է սպասել գրեթե չորս ժամ:

Ինսայդերները հիշեցրել են նաեւ այն խնդիրների մասին, որոնց կարող է հանդիպել Apple-ը, եթե իր սարքերը չդարձնի USB-C-ով: «Ե՛վ Բայդեն-Հարիս վարչակազմը, ե՛ւ Եվրամիությունը պնդում են դա», - նշել են հեղինակները։ Անցման վերջնական պատճառը հեղինակներն անվանել են շրջակա միջավայրի նկատմամբ մտահոգությունը: Նրանց խոսքով՝ ունիվերսալ պորտի ներդրման դեպքում Apple-ը կկարողանար հրաժարվել Lightning լարերի արտադրությունից։