Microsoft-ի փորձագետները նշել են, որ 2022 թվականին հաջորդ սերնդի օպերացիոն համակարգը կարագացվի։ Այս մասին հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Windows Latest պարբերականը:

Լրագրողներն ուշադրություն են հրավիրել հարցուպատասխանի նիստին (AMA, Ask me something), որն ամերիկյան ընկերության ինժեներներն անցկացրել են Reddit-ում։ Օգտատերերից մեկի հարցին, ով դժգոհել է Windows 11-ի վատ աշխատանքից, ինժեներները պատասխանել են, որ այս թեման առաջնահերթություն է կորպորացիայի աշխատակիցների համար 2022 թվականին։

«Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է արտադրողականության վրա համակարգիչը գործարկելիս»,- խոստացել են հեղինակները: Ընկերությունը նաեւ նշել է, որ կավելացվի նաեւ սարքի էկրանին ինտերֆեյսի տարրերի ցուցադրման արագությունը։ Նրանց խոսքով՝ ինժեներները հաջողությամբ փորձարկել են Windows 11-ի մեկ էկրանին տասը հազար պատկերների տեղադրումը։

«Օգտատիրոջ ինտերֆեյսի տարրերի մեծ մասն արդեն բավականին արագ է ցուցադրվում»,- ընդգծել են փորձագետները։

Լրագրողների խոսքով՝ Windows 11-ի օգտատերերը հաճախ բողոքում են համակարգի արագությունից Feedback Hub սերվիսի եւ սոցցանցերի միջոցով։ Ցածր արտադրողականություն է նկատվում ինտերֆեյսի բեռնման եւ ֆայլային մենեջերի աշխատանքի ժամանակ:

Խնդիրների մասին ավելի հաճախ հաղորդում են հին համակարգիչների տերերը: