Իրանցի հաքերները 2020 թվականին ներթափանցել են ամերիկյան Lee Enterprises Inc. խոշոր հրատարակչական տան համակարգչային համակարգեր, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հինգշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր կիրառել վեց իրանցու եւ ՏՏ Emennet Pasargad ընկերության նկատմամբ՝ «2020 թվականի ընտրությունների վրա ազդելու փորձի համար»։
Այնուհետեւ Միացյալ Նահանգները հայտարարեցին մինչեւ 10 միլիոն դոլար պարգեւի մասին` «կառավարության համար աշխատող իրանցի հաքերներ Հոսեյն Քազեմիի եւ Սաջադ Քաշիանի» հետ կապված տեղեկությունների համար, ովքեր փորձել էին ազդել նախագահական ընտրությունների վրա:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այս պատժամիջոցները շարունակում են «նախկին նախագահ Դոնալդ Թրամփի` Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու հուսահատ քաղաքականությունը»։
Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ մեդիա ընկերությունը, որը, ինչպես պնդում է ԱՄՆ ֆիննախը, իրանցի հաքերները կոտրել էին 2020 թվականի աշնանը, Lee Enterprises Inc.-ն էր:
Պարբերականը հավելել է, որ հրատարակչական տան ներկայացուցիչը եւ ղեկավարները չեն պատասխանել հաքերային հարձակման մասին հաղորդագրությունները մեկնաբանությունելու խնդրանքներին:





























