Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4318 նոր դեպք, ապաքինվել է 2457 պացիենտ, COVID-19-ից մահացել է 70 մարդ։ Տվյալները հրապարակվել են կառավարության հատուկ stopcov.ge կայքում, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։

Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում անցկացվել է կորոնավիրուսի 52962 թեստ։

Կորոնավիրուսի հայտնաբերման օրական ցուցանիշը 8.15 տոկոս է, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9.39 տոկոս, 7 օրվա ընթացքում՝ 9 տոկոս։

Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 808889 դեպք, որից ապաքինվել է 743927 մարդ, մահացել է 11422 մարդ։

Ընդհանուր առմամբ հանրապետությունում կատարվել է 2 090 036 պատվաստում, վերջին օրվա ընթացքում պատվաստվել է 7 293 մարդ։

Կարանտինում է 48 մարդ, հիվանդանոցներում՝ 6471, կլինիկական հյուրանոցներում՝ 1173 մարդ։