Անգլիայից ուսանողուհին՝ Մագդան, ով չի ցանկացել վեր կենալ մահճակալից առավոտյան ժամը 9-ից, առաջին դասին մասնակցել է տնից բերված մահճակալի վրա պառկած, հաղորդում է NDTV-ն։
Աղջիկը տեսանյութ է հրապարկել սոցցանցերում, ինչը վիրուսային է դարձել։
Բրիտանուհին հենց լսարանում տեղադրել է ներքնակը, անկողնային պարագաները եւ բարձը։ Մտնելով լսարան՝ նա փռել է անկողինը հենց գրասեղանի վրա եւ ծածկվել վերմակով։ Ավելին, նրա հագին խալաթ է եղել։
Մյուս ուսանողները հիացմունքով հետեւել են տեսարանին։





























