Ցանցում հայտնվել են OnePlus 10 Pro նոր սմարթֆոնի բնութագրերը։ Գաջեթի էկրանի, տեսախցիկների ու պրոցեսորի մասին տեղեկատվությունը գաղտնազերծել է 91mobiles պորտալը, հայտնում է «ГазетаРу»-ն։
Աղբյուրների համաձայն՝ սմարթֆոնը կստանա QHD+ ձեւաչափի AMOLED դիսփլեյ՝ 6,7 դյույմ անկյունագծով եւ նորագույն Snapdragon 8 Gen 1 պրոցեսորով։ Չիպը նախատեսվում է ներկայացնել դեկտեմբերի 1-ին։ Օպերատիվ հիշողության ծավալը կկազմի 8-12 ԳԲ, իսկ ֆլեշ-հիշողությանը՝ UFS 3.1 - 128-256 ԳԲ։ Մատնահետքի սքաները կինտեգրվի էկրանին:
Հիմնական տեսախցիկը կրկին կլինի Hasselblad ապրանքանիշի ներքո։ Բլոկը կներկայացվի 48 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկով, 50 մեգապիքսելանոց գերլայնանկյուն օբյեկտիվով եւ 3,3x (8 մեգապիքսել) օպտիկական զումով հեռուստաօբյեկտիվով։ Առջեւի տեսախցիկը կլինի էկրանի անկյունում, այն կստանա 32 մեգապիքսել թույլատրությամբ սենսոր։
OnePlus 10 Pro-ն խոստանում է նաեւ ավելացնել ստերեոբարձրախոսներ եւ 5000 մԱ/ժ տարողությամբ մարտկոց՝ 125 Վտ արագ լիցքավորմամբ: Որպես ՕՀ հանդես կգա Android 12-ը, որը թողարկվել է այս տարվա հոկտեմբերին։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ OnePlus 10 Pro-ի շնորհանդեսը տեղի կունենա 2022 թվականի սկզբին՝ Չինաստանում, իսկ համաշխարհային անոնսը` ապրիլին։





























