Կարելիայի Հանրային առողջության կենտրոնից փորձագետները պատմել են խուրմայի օգտակար հատկությունների մասին, հաղորդում է Գազետա-ն:

Խուրման պարունակում է շատ կալիում, ուստի այն օգտակար է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար:

Միրգը նաեւ ունի բազում սննդային մանրաթելեր, օգտակար միկրոտարրեր, A, C եւ P խմբի վիտամիններ, որոնք օգնում են մաշկին դառնալ էլաստիկ, ինչպես նաեւ պահպանում են իմունիտետը ձմռան ամիսներին:

Բացի այդ, խուրման ունի միզամուղ ազդեցություն եւ առույգացնող միջոց է, որը թույլ է տալիս արագ հանել հոգնածությունը, հանգստացնել նյարդային համակարգն ու բարձրացնել աշխատունակությունը: