Իրաքի իշխանությունները տարհանել են ավելի քան 3 500 միգրանտի լեհ-բելառուսական սահմանի հարակից տարածքից: Այդ մասին կիրակի հայտարարել է Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ աս Սախաֆը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Առ այսօր նախարարությանը հաջողվել է կազմակերպել Մինսկից ինը չվերթ»,-նրա խոսքերը մեջբերում է ԻՆԱ իրաքյան տեղեկատվական գործակալությունը:

Աս Սախաֆը հավելել է, որ այդ չվերթներով կամավոր հիմունքներով հայրենիք է վերադարձել 3 556 միգրանտ, որոնք մնացել էին Բելառուս-Լեհաստան սահմանին: