Կիրակի Քաբուլում ուժգին պայթյուն է որոտացել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Afghan News ինտերնետային պարբերականի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Դեխբուրի շրջանում. դեպքի վայրից կրակոցների ձայներ են լսվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժումը դեռեւս չի մեկնաբանել տեղի ունեցածը:





























