Առնվազն մեկ մարդ զոհվել է, եւս 14-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ԱՄՆ Տեխաս նահանգի Բեյթաուն քաղաքում կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Հարիս օկրուգի շերիֆ Էդ Գոնսալեսը։
Նախ տեղեկություն էր ստացվել ութ տուժածի մասին, ապա ուշ նրանց թիվն ավելացել է՝ հասնելով 14-ի։
Միջադեպի պատճառները պարզվում են։ Անհայտ անձը կրակ էր բացել մի քանի շաբաթ առաջ իր տանը սպանված երիտասարդի հիշատակի արարողության ժամանակ։





























