Առնվազն երկու մարդ է զոհվել Հարավային Կորեայի հարավային Չոլա Նամդո նահանգում գտնվող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում կատարելով Կորեայի Հանրապետության արտակարգ իրադրությունների ծառայությանը։

Գործակալության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Յոսու քաղաքում գտնվող քիմգործարանի պահեստում։ Պայթյունի պատճառը չի նշվում։

Նշվում է, որ պայթյունի պահին պատահարի վայրում գտնվել է յոթ մարդ։ Ընդ որում՝ նրանցից մեկը ներկա պահին անհայտ կորած է համարվում։

Ինչպես տեղեկացնում է Yonhap-ը, արտակարգ իրադրությունների ծառայության աշխատակիցները սկսել են մարել հրդեհը, որն առաջ է եկել պայթյունի հետեւանքով։ Ծուխը երեւում է պատահարից 10 կիլոմետր հեռավորությունից։