Time ամսագիրը Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկին «Տարվա մարդ» է ճանաչել։

Մասկը նաեւ SpaceX-ի հիմնադիրն ու գործադիր տնօրենն է եւ գլխավորում է Neuralink ստարտափն ու The Boring Company ենթակառուցվածքային ընկերությունը: Tesla-ի շուկայական արժեքն այս տարի աճել է մինչեւ 1 տրիլիոն դոլար՝ դարձնելով այն ավելի արժեքավոր, քան Ford Motor-ը եւ General Motors-ը միասին վերցրած:

«Էկզիստենցիալ ճգնաժամի լուծումներ ստեղծելու, տեխնոլոգիական տիտանների դարաշրջանի հնարավորություններն ու վտանգները մարմնավորելու, հասարակության ամենահամարձակ եւ կործանարար վերափոխումները իրականացնելու համար Իլոն Մասկը TIME-ի վարկանիշով 2021 թվականի «Տարվա մարդ» է դարձել»,- հայտարարել է ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենթալը։