Դանիայի ներգաղթի նախկին նախարար Ինգեր Շտոյբերգը պետք է 60 օր անցկացնի բանտում, այսպիսի որոշում է կայացրել իմփիչմենթի դատարանը։ Նա դատապարտվել է «կոպիտ անփութության» պատճառով՝ կապված 2016թ. փախստականների ընտանիքների բաժանման քաղաքականության հետ, տեղեկացնում է Reuters-ը։

Շտոյբերգը աջ կենտրոնամետ Venstre կուսակցության անդամ եղած ժամանակ 2015-2019թթ. զբաղեցրել է ներգաղթի նախարարի պաշտոնը։ Այդ ընթացքում նա հայտնի է դարձել իր դաժան դիրքորոշմամբ եւ Դանիայում ապաստան տրամադրելու տասնյակ սահմանափակումներ մտցնելով։ Այս քաղաքականությունը կիրարկվել է 2016թ. փետրվարին, երբ Շտոյբերգը կարգադրել էր, որպեսզի 18 տարեկանից փոքր փախստականները չկարողանան ապրել իրենց ամուսինների հետ։

Միջոցն անմիջապես վեճեր էր առաջացրել եւ չեղարկվել է մի շարք բողոքներից (այդ թվում սիրիացի զույգի կողմից, որն ստիպված էր առանձին ապրել այն դեպքում, երբ 17-ամյա կինը հղի էր) մի քանի ամիս հետո։

Շտոյբերգը հրապարակավ հայտարարել է, որ իրեն զարմացրել է բողոքը, քանի որ այդ կանոնը նախատեսված էր մանկական ամուսնությունները սահմանափակելու համար։ Ընդհանուր առմամբ բաժանվել է 23 զույգ, կանանց տարիքը՝ 15-17, ամուսիններինը՝ 15-32 տարեկան։