Օգոստոսին թալիբների կողմից իշխանության գրավումից հետո Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերի ավելի քան 100 նախկին աշխատակից եւ այլ անձինք են սպանվել են, մեծ մասը` իսլամիստական խմբավորման ձեռքից, որը պատանի զինվորների է հավաքագրում եւ ոտնահարում է կանանց իրավունքները: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի տեղակալ Նադա Ալ-Նաշիֆը, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով` «Իսլամական պետության» առնվազն 50 ենթադրյալ անդամ, որը թալիբների գաղափարական թշնամին է, կախվել եւ գլխատվել են:
Օգոստոսից ի վեր սպանվել է առնվազն 8 աֆղանցի ակտիվիստ եւ երկու լրագրող, ՄԱԿ-ը եւս 59 անօրինական ձերբակալություններ եւ սպառնալիքներ է գրանցել, ասել է նա Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: «Աֆղանստանի դատավորների, դատախազների եւ փաստաբանների, հատկապես կին իրավաբանների անվտանգությունն առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում»,- հավելել է նա:



























