Ռուսաստանյան սոցիալական ցանցերում կոչեր են հնչել «լուռ ակցիաներ» անել բելառուսականի պես: Ինչպես հայտնում է «Էխո Մոսկվին», առաջիկա ակցիան կայանալու է արդեն հուլիսի 13-ին, ժամը 19:30-ին:
Նախնական փուլում վիրտուալ հեղափոխականները մտադիր են համակարգել իրենց գործողություններն առավել ակտիվ քաղաքներում` Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում եւ Դոնի Ռոստովում: Կազմակերպիչները կոչ են անում ծափ տալ կամ լռել, իսկ վարորդներին` ձայնային ազդանշան տալ:




























