ՅՈՒՆԵՍԿՕ-ն երեքշաբթի արաբական գեղագրությունն ընդգրկել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, ասվում է կազմակերպության թվիթերյան էջին:

16 մահմեդական երկիր՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, հայտն էին ներկայացրել` արաբական գեղագրությունը կազմակերպության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար:

«Արաբական գեղագրությունը ներդաշնակությունը, նրբագեղությունն ու գեղեցկությունն արտահայտելու համար սահուն արաբերեն գրելու գեղարվեստական ​​պրակտիկա է: Այս պրակտիկան, որը կարող է փոխանցվել ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության միջոցով, օգտագործում է արաբական այբուբենի քսանութ տառերը, որոնք գրված են աջից ձախ շեղատառերով»,- ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Գեղագրությունը, որն ի սկզբանե ստեղծվել էր գիրը պարզ եւ ընթեռնելի դարձնելու համար, աստիճանաբար արաբական իսլամական արվեստի վերածվեց, որն օգտագործվում էր ավանդական եւ ժամանակակից ստեղծագործություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ: