Հարավաֆրիկյան Հանրապետության Գերագույն դատարանը վճռել է, որ նախկին նախագահ Ջեյքոբ Զուման պետք է վերադառնա բանտ, եւ  այդպիսով կչեղարկվի քաղաքական գործչի պայմանական վաղաժամկետ ազատումը բժշկական պատճառներով, հաղորդում է CNN-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հրամանագիրը անօրինական է ճանաչվել, եւ նախկին նախագահի կողմից բանտից դուրս անցկացրած ողջ ժամանակը չի հաշվվելու պատժի ժամկետի մեջ։

Քաղաքական գործիչը 15 ամսվա ազատազրկման էր դատապարտվել դեռ հունիսին այն բանից հետո, երբ Զուման անտեսել էր կոռուպցիոն գործով հատուկ հանձնաժողովի նիստը, ըստ որի՝ նախկին նախագահը կասկածվում է իր կառավարության օրոք խարդախության, փողերի լվացման եւ կաշառք տալու մեջ։ ՀԱՀ նախկին առաջնորդի հրաժարումը հանդիպմանը մասնակցելուց դատարանը համարել է դատական ​​իշխանության հանդեպ արհամարհանք՝ քաղաքական գործչին բանտ ուղարկելով։