Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական թալիբներն աշխատում է երկրում նոր, ավելի ընդգրկուն կառավարության ձեւավորման ուղղությամբ եւ շուտով կարող են հրապարակել դրա կազմը։ Այս մասին չորեքշաբթի Քաբուլում Իսլամական Հանրապետության դեսպանատան իրանցի դիվանագետների հետ հանդիպմանը հայտարարել է Աբդուլ Սալամ Հանաֆին, ով թալիբների կողմից նշանակվել է Աֆղանստանի ժամանակավոր կաբինետի նախագահի տեղակալի պաշտոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ներառական կաբինետի ձեւավորման ջանքերը շարունակվում են, եւ այդ մասին տեղեկատվությունը շուտով կհայտարարվի»,- մեջբերում է նրա խոսքերը տեղական Afghanistan International հեռուստաալիքը:
Ավելի վաղ իրանական Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Իրանի դեսպանատան եւ թալիբների ներկայացուցիչները քննարկել են երկկողմ տնտեսական եւ հումանիտար համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։
«Թալիբան»-ը լայնածավալ հարձակողական օպերացիա էր սկսել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց, որ մտադիր է դադարեցնել իր ռազմական արշավը հանրապետությունում 2021 թվականի գարնանը: Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական տվեց եւ լքեց երկիրը, իսկ թալիբները առանց կռվի մտան մայրաքաղաք։



























