ԱՄՆ իշխանությունները որոշել են 5 միլիոն դոլար պարգեւատրում նշանակել նարկոբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանի որդիների մասին տեղեկության համար, ով ավելի վաղ ղեկավարում էր Սինալոա կարտելը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Գերատեսչությունը մինչեւ 5 միլիոն դոլար պարգեւ է առաջարկում տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալել Օվիդիո Գուսման Լոպեսին, Իվան Արխիվալդո Գուսման Սալազարին, Խեսուս Ալֆրեդո Գուսման Սալազարին եւ Խոակին Գուսման Լոպեսին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նարկոբարոնի երեխաները նարկոկարտելի բարձրաստիճան անդամներ են եւ զբաղվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։
«Էլ Չապո»-ն ԱՄՆ էր արտահանձնվել 2017 թվականի սկզբին։ Ավելի ուշ նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման եւ 12.6 միլիարդ դոլար տուգանքի։ Այս տարվա նոյեմբերի վերջին նարկոբարոնի կինը` Էմմա Կորոնելը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել:





























