Իրանցի լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունն ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ լարվածության լուրջ կետ դարձավ։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում էր, որ Իսրայելն ավելի ակտիվ դեր կունենա հարձակման մեջ, եւ նա հույս ուներ, որ այն ժամանակվա վարչապետ Բենյամին Նեթանյահուն «պատրաստ կլինի կռվել Իրանի դեմ մինչեւ վերջին ամերիկացի զինվորը»՝ ըստ Թրամփի վարչակազմի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի: Ինքը՝ Թրամփը, Axios-ի լրագրողին տված հարցազրույցում ասել է.«Իսրայելը սխալ է թույլ տվել»։
Թրամփն այս հայտարարությունն արել է անցած տարվա հուլիսին «Թրամփի աշխարհը. աբրահամյան համաձայնագրերը եւ Մերձավոր Արեւելքի վերափոխումը» գրքի համար տրված հարցազրույցում։
«Ես չեմ կարող խոսել այս պատմության մասին։ Բայց ես շատ հիասթափված էի, որ Իսրայելը ներգրավված է այդ իրադարձության մեջ...Մարդիկ այդ մասին կլսեն ճիշտ ժամանակին»,-ասել էր Թրամփը:
Անհասկանալի է՝ արդյոք Թրամփի զայրույթը լիովին արդարացված է։ Իսրայելի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Իսրայելն ավելի ակտիվ դեր է առաջարկել իսրայելական ուժերին։
Ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտոնյան կարծում է, որ Թրամփի զայրույթը լիովին արդարացված չէր, եւ նա այդ դրվագը դիտարկում է նույն համատեքստում, ինչպես ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքը։
Խելամիտ է, թե՝ ոչ, այդ դրվագը մնացել է Թրամփի հիշողության մեջ նրա պաշտոնավարման վերջին տարվա ընթացքում:
Նեթանյահուն փորձել է փոխհատուցել, երբ 2020 թվականի սեպտեմբերին այցելել է Սպիտակ տուն՝ ստորագրելու Աբրահամյան համաձայնագրերը, սակայն Թրամփը համոզված չէր եւ շարունակում էր հավատալ, որ Նեթանյահուն օգտագործում է իրեն, նշել է Սպիտակ տան նախկին պաշտոնյան։




























