ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը սկսել է միմյանց չփոխարինող թոքենների (NFT) եւ բլոկչեյնի տեխնոլոգիների ձեռնարկություն գործարկել՝ միանալով այն հայտնի մարդկանց աճող ցուցակին, որոնք առաջարկում են թվային հուշանվերներ, որպեսզի օգտվեն նման ակտիվների հանդեպ մեծ հետաքրքրությունից, հայտնում է Reuters-ը։
Առաջին NFT-ը, որը կոչվում է «Մելանյայի տեսլականը», իրենից ներկայացնում է նկարիչ Մարկ-Անտուան Կուլոնի ջրաներկի արվեստը եւ «մարմնավորում է Մելանյայի կոբալտե կապույտ աչքերը», ասվում է նախկին առաջին տիկնոջ գրասենյակի հայտարարության մեջ: Այն հնարավոր կլինի գնել դեկտեմբերի 16-31-ը։
NFT-ն թվային ակտիվ է, որը բլոկչեյնն օգտագործում է թվային օբյեկտների սեփականության կարգավիճակը գրանցելու համար: Բլոկչեյնը ծառայում է որպես հանրային գրանցամատյան՝ թույլ տալով բոլորին ստուգել NFT-ի իսկությունը:
Այս տարի, ավելի վաղ, հայտնի մարդիկ, ինչպիսիք են արգենտինացի ֆուտբոլի աստղ Լիոնել Մեսսին եւ ջամայկացի մեծ արագավազորդ Ուսեյն Բոլտը, ներկայացրել են NFT-ի իրենց հավաքածուն:
Մելանյա Թրամփի NFT-ից ստացված եկամուտների մի մասը, որոնք կվճարվեն կանոնավոր պարբերականությամբ, կաջակցի նաեւ խնամակալությունից դուրս գտնվող երեխաներին:





























