Կզարմանամ, եթե առաջիկա հինգ տարում վայրէջք չկատարենք Մարսի վրա։ Time ամսագրի հետ հարցազրույցում ասել է SpaceX-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Իլոն Մասկը։

«Հաջորդ իսկապես կարեւոր քայլը կլինի Մարսի վրա կայուն քաղաքի կառուցումը՝ Երկրից կենդանիներով եւ մարդկանցով: Ֆուտուրիստական ​​Նոյյան տապանի նման մի բան»:

Փետրվարին Արիզոնայի նահանգի համալսարանի տիեզերական քաղաքականության փորձագետ Գրեգ Օտրին Business Insider-ին ասել է, որ Մասկը՝ Երկրի ամենահարուստ մարդը, հավանաբար չի հասնի Մարս մինչեւ առնվազն 2029 թվականը՝ անկախ NASA-ի օգնությունից:

Խոստումները եւ կանխատեսումները հաճախ շատ ավելի ուշ են իրականանում ։ «Ճշտապահությունն իմ ուժեղ կողմը չէ», - անցյալ տարի բաժնետերերի հետ հանդիպման ժամանակ խոստովանել է Tesla-ի տնօրենը, գրել է HighTech +-ը։

Այնուամենայնիվ, SpaceX-ը, որը վերջերս գնահատվել է 100 միլիարդ դոլար, ապահովել է իր դիրքը որպես տիեզերագնացության խոշորագույն խաղացող. ապրիլին NASA-ն դրա հետ պայմանագիր ստորագրեց Լուսնի վայրէջքային մոդուլ կառուցելու համար, որով տիեզերագնացները վայրէջք կկատարեն Լուսնի վրա: Ընդ որում, ինչ վերաբերում է Մարսին, Մասկի խոսքով, նրա նպատակը Կարմիր մոլորակի միջոցով գումար աշխատելը չէ։ Նպատակը «ապշեցուցիչ» բան անելն է, «մարդուն միջմոլորակային տեսակ դարձնելը, իսկ մարդկությունը՝ տիեզերական քաղաքակրթություն»։