Ճապոնիայում փնտրում են երկնաքարը, որն անցել է երկրի կենտրոնի վրայով՝ Սիձուոկա եւ Միե պրեֆեկտուրաներում։ Այն, ենթադրաբար, ընկել է լեռներում, հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Իսե քաղաքի բնակիչների խոսքով՝ քաղաքի վրայով «հրե գունդ» է թռչել, որն այնուհետեւ անհետացել է տեսադաշտից, որից հետո ականատեսները պայթյունի նման ձայն են լսել։ Տեղի բնակիչները պատմել են նաեւ, որ երկնաքարի ենթադրյալ անկումից հետո իրենց տներում ապակիները դղրդացել են։
Հրշեջ ծառայությունն ու ոստիկանությունը որոնում են երկնաքարի անկման վայրը, տվյալ պահին ավերածությունների եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։





























