Միացյալ Նահանգները եւ Իրանը պետք է հնարավորինս ճկուն լինեն Իրանի միջուկային ծրագրի համար Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման համար լուծումներ փնտրելու հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Newsweek ամսագրին ուրբաթ տված հարցազրույցում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Մենք համոզված ենք, որ ոչ Իրանը, ոչ էլ ԱՄՆ-ը շահագրգռված չեն լարվածության սրմամբ։ Ուստի բոլոր կողմերին կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն ճկունություն եւ նպաստել ԳՀՀԾ-ի վերածննդի համար փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը»,- ասել է նա։

Ռուս դիվանագետը հավելել է, որ միջուկային գործարքը «բոլոր տեսակետներից ներկայացնում է պարտավորությունների եւ օգուտների օպտիմալ համադրություն ինչպես մասնակիցների, այնպես էլ ողջ համաշխարհային հանրության համար»։

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվել է Իրանի հետ 2015 թվականին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​«հնգյակի» եւ Գերմանիայի կողմից միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում էր կայացրել դուրս գալ ԳՀՀԾ-ից։ Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս ազդանշանել է ԱՄՆ-ին Թեհրանի հետ միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին։