Դեմոկրատ Էդրիեն Ադամսը ուրբաթ հաղթանակ է տարել Նյու Յորքի քաղաքային խորհրդի ղեկավարի պաշտոնի համար պայքարում՝ ԱՄՆ խոշորագույն մեգապոլիսի ղեկավարության երկրորդ ամենակարեւոր պաշտոնը։ Ինչպես հայտնել է The New York Times-ը, նա կդառնա այս պաշտոնը ստանձնած առաջին սեւամորթ կինը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Ընտրված քաղաքապետ Էրիկ Ադամսի 61-ամյա ազգանվանակիցը եւս ապահովել 32 խորհրդականների աջակցությունը՝ ստանալով ձայների անհրաժեշտ քանակից վեց ձայնով ավելի։ Ինչպես նշում է թերթը, ողջ պայքարի ընթացքում ապագա քաղաքապետը զերծ է մնացել հանրային աջակցությունից, սակայն մասնավոր զրույցներում հավանություն է տվել նրա թեկնածությանը։
«Հպարտ եմ ստանալ իմ գործընկերների աջակցությունն ու վստահությունը՝ դառնալու նրանց խոսնակը։ Մեր կոալիցիան ներկայացնում է լավագույնը մեր քաղաքում։ Միասին մենք պատրաստ ենք դիմակայել մեր առջեւ ծառացած հսկայական մարտահրավերներին»,- Ադամսի հայտարարությունն է մեջբերում The New York Times-ը:
Թեկնածուի պաշտոնական քվեարկությունը տեղի կունենա հունվարին՝ նոյեմբերին ընտրված նոր խորհրդի երդմնակալությունից հետո, որը կդառնա պատմության մեջ ամենաընդգրկունը։ Ինքը՝ Ադամսը, անդամ է հանդիսանում 2017 թվականից։



























