Ղազախստանի Սենատն օրենք է ընդունել, ըստ որի երկրում մահապատիժը վերացվում է։ Նշվում է, որ օրենսդրական փոփոխություններով հանրապետության քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներից վերացվում է մահապատիժը։ Դա անհրաժեշտ դարձավ այն բանից հետո, երբ 2021 թվականի հունվարին Ղազախստանը վավերացրեց ՄԱԿ-ի Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրությունը, որն ուղղված էր մահապատժի վերացմանը: Սենատը նաեւ ընդգծել է, որ որոշումը կօգնի երաշխավորել կյանքի իրավունքը։
Կենտրոնաասիական հանրապետությունում ամենախիստ պատիժն այսուհետ կլինի ցմահ ազատազրկումը։





























