ԱՄՆ-ում հայտնաբերված հսկայական ծովային սողունի գանգը նոր տեսություններ է բացահայտել էվոլյուցիայի արագության եւ այն մասին, թե որքան արագ այս գործընթացը կարող է հանգեցնել բազմազանության, հաղորդում է CNN-ը։
Իխտիոզավրերը խոշոր անհետացած ծովային սողուններ են, որոնք գերիշխել են ծովում ավելի քան 200 միլիոն տարի առաջ: Այս կոնկրետ իխտիոզավրի բրածոյի գանգի վերլուծությունը բացահայտել է նոր տեսակ՝ Cymbospondylus youngorum:
Գանգի վերլուծությունն ավելի մեծ ուսումնասիրության մի մասն էր, որն իրականացվել էր միջազգային թիմի կողմից՝ հասկանալու համար, թե որքան արագ են փոխվել իխտիոզավրերի մարմնի չափերը։
«Իխտիոզավրերը հսկայական չափերի են հասել շատ կարճ ժամանակահատվածում, էվոլյուցիոն առումով՝ ընդամենը մոտ 3 միլիոն տարի: Համեմատության համար կետերից պահանջվել է մոտ 45 միլիոն տարի, որպեսզի հասնեն ամենամեծ չափերին»,-ասել է կենսաբանության ամբիոնի դոցենտ Լարս Շմիցը։





























