Թուրքիան եւ Կատարը Քաբուլի օդանավակայանի համատեղ կառավարման վերաբերյալ հուշագիր են ստորագրել, փոխանցում է Anadolu-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Աղբյուրների խոսքով՝ թուրքական եւ կատարական ընկերությունները պայմանավորվել են «համատեղ շահագործել օդանավակայանը՝ հավասար գործընկերության հիման վրա»։
Հուշագիրը ստորագրվել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի կողմից Դոհա կատարած այցի ընթացքում։





























