Հայկական ռեստորանը Forbes-ի վարկածով 2021 թվականի սիրված ռեստորանների լավագույն տասնյակում է։ Խոսքը «Ծաղկունք» ռեստորանի մասին է։
«Ճիշտն ասած, ես այդ գյուղում հայտնվեցի Հայաստանի մայրաքաղաքից մեքենայով մոտ մեկ ժամ հեռավորության վրա՝ մի եզակի միջոցառում անցկացնելու համար` ռեստորանի անձնակազմի եւ Noma-ի հիմնադիր խոհարար Մադս Ռեֆսլունդի համագործակցությունը, որը պետք է բարելավեր խոհանոցը եւ, ինչը ոչ պակաս կարեւոր է, ամրապնդել Հայաստանին խոհարարական քարտեզի վրա։
Ռեֆսլունդն ու իր թիմն արդեն վերադարձել են Նյու Յորք, բայց նրանց ժամանելուց առաջ ռեստորանն արդեն բավական գրավիչ էր։ Երբ ես եկա նախաճաշելու, շեֆ-խոհարար Սուսաննա Ղուկասյանն ու իր թիմը թարմ եւ ապխտած պանիրներ, կանաչի, լավաշ, ձվից ուտեստ, լազանյա, ավելուկ եւ իմ սիրելի արիշտան էին պատրաստել»,- գրում է հեղինակը։




























