Android օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը կստանա նոր լեզվային գործառույթ, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով AndroidPolice պորտալին։

Android 13-ում կհայտնվի Panlingual կոչվող գործառույթը, որը թույլ կտա օգտատիրոջն ընտրել առանձին լեզու ցանկացած հավելվածի համար: Սա օգտակար կլինի նրանց համար, ովքեր լավ տիրապետում են մի քանի լեզուների կամ սովորում են նոր լեզու:

Android 13-ը կփոխարինի «կանաչ ռոբոտի» վերջերս ներկայացված 12-րդ տարբերակը։ Ակնկալվում է, որ Google-ը կներկայացնի նոր ՕՀ-ը 2022 թվականի աշնանը: