Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) թույլ է տվել զինվորներին անմիջապես կրակել պաղեստինցիների վրա ռազմական եւ սահմանային օբյեկտների դեմ հարձակման դեպքում, գրում է իսրայելական Kan թերթը։
Իսրայելի պաշտպանության բանակը փոփոխել է հրահանգը, որով սահմանված էր պաղեստինցիների դեմ հրազենի կիրառման կանոնները քարեր եւ մոլոտովի կոկտեյլ նետելու դեպքում։ Այսուհետ զինվորներին թույլատրվում է անմիջապես կրակել թիկունքից նրանց վրա, ովքեր կարող են փախուստի դիմել հանցանքի վայրից։





























