ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլ է տվել իր հյուպատոսության աշխատակիցներին առերես հարցազրույցներ չանցկացնել աշխատանքային ոչ ներգաղթային վիզաների որոշ տեսակների համար դիմողների հետ: Միջոցը կգործի մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այս մասին ասվում է Պետդեպի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ խոսքը վիզաների մասին է, որոնք տրվում են ԱՄՆ-ում պոտենցիալ գործատուների խնդրանքով եւ շահագրգռված են որակավորված աշխատողների ժամանումով երկիր: Նոր կանոնները կանդրադառնան նաեւ ամերիկյան ընկերությունների արտասահմանյան առաքելությունների աշխատակիցների, մշակույթի եւ սպորտի ականավոր գործիչների եւ մի շարք միջազգային ծրագրերի մասնակիցների համար նախատեսված վիզաներին։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ժամանակավոր աշխատանքային վիզաներ ունեցողները դրական ազդեցություն կունենան Միացյալ Նահանգների տնտեսության վրա։





























