Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարերարների հետ համատեղ ԼՂ Մարտակերտի շրջանի ավելի քան 800 երեխաների ամանորյա նվերներ են հանձնել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուս խաղաղապահները բարեգործների հետ ամանորյա ակցիա են իրականացրել Մարտակերտի շրջանում՝ Վանք բնակավայրում։ Ավելի քան 800 երեխաներ ամանորյա նվերներ են ստացել»,-ասվում է հաղորդագրության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։   

Նշվում է, որ տոնական օրերին ռուս խաղաղապահները բարերարների հետ կանցկացնեն շուրջ 70 մարդասիրական ակցիա ու նվերներ կտան կողմերի սահմանազատման գծի մերձակայքում գտնվող հեռավոր շրջաններից շուրջ 8 հազար երեխաների։ 

Ավելի վաղ Մոսկվայից Երեւան ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռով մարդասիրական բեռի հերթական խմբաքանակն էր տեղափոխել Արցախի երեխաների համար: Շուրջ 20 տոննա քաշով մարդասիրական օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից։