Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբները կրակ են բացել Քաբուլում ցույց կազմակերպած կանանց վրա, հաղորդում է աֆղանական Asvaka գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել իտալական Emergency մարդասիրական կազմակերպության հիվանդանոցի տարածքում։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Ավելի վաղ TOLOnews հեռուստաալիքը հայտնել էր, որ մի խումբ կանայք բողոքի ցույց են անցկացրել Աֆղանստանի մայրաքաղաքում՝ պահանջելով հարգել իրենց իրավունքները եւ բարելավել կենսապայմանները։ «Մենք սոված մարդկանց ձայնն ենք»,-հեռուստաալիքը մեջբերում է դժգոհ կանանց կարգախոսները։ «Մենք ատում ենք խտրականությունը»։