Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվանի շրջանում թուրքական զինված ուժերը բախման մեջ են մտել PKK-ի զինյալների հետ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ նախնական տեղեկություններով՝ սպանվել է 13 եւ վիրավորվել 7 թուրք զինվոր։
Անմիջապես բախման վայր են մեկնել լրացուցիչ զինված ուժեր՝ չեզոքացնելու քուրդ զինյալներին։




























