2022թ. մի շարք պատճառներով ծալովի սմարթֆոնների շուկան աճ կգրանցի։ Այս մասին տեղեկացնում է TechRadar պարբերականը։

Մեդիա-հեղինակներն ուսումնասիրել են ծալովի էկրանով դեւայսների շուկան եւ կանխատեսել, որ այդ սարքրեի շուկան աճելու է։ Դա, առաջին հերթին, պայմանավորված կլինի նոր տեսակի սմարթֆոնների արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների էժանացմամբ։ «Նոր տեխնոլոգիաները միշտ թանկ են, քանի դեռ սովորական չեն դառնում, եւ սա վերաբերում է նաեւ ծալովի էկրաններին»,- ընդգծել են հեղինակները։

Մասնագետները նաեւ համոզված են, որ 2022թ. ծալովի հեռախոսների շուկայում ուժեղ մրցակցություն կլինի. միանգամից մի քանի առաջատար բրենդներ կպայքարեն այդ հատվածի սպառողների համար։ Ճկուն դիսփլեյով իրենց սարքերը կցուցադրեն TCL-ը, Realme-ը, Vivo-ն, Google-ը, Apple-ը եւ այլ ընկերություններ։

Հեղինակները նաեւ նշել են, որ շուկայի առաջատարն է Samsung-ը։ Ըստ լուրերի՝ ընկերությունում մտադիր են ընդլայնել սմարթֆոնների շարքը եւ թողարկել ճկուն դիսփլեյով ավելի շատ սարքեր։ «Գնահատելով նոր գաջեթների հեռանկարները, որոնց հանդեպ ուշադիր են սպառողները, շատ ընկերություններ կհետեւեն Samsung-ի օրինակին»,- ասվում է մասնագետների խոսքում։