Հրշեջները պայքարում են Քեյփթաունում Հարավաֆրիկյան Հանրապետության խորհրդարանի շենքում բռնկված հրդեհի դեմ, հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։
Հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան երրորդ հարկի գրասենյակներում եւ տարածվել Ազգային ժողովի նիստերի դահլիճում, տեղական լրատվամիջոցներին հայտնել է Քեյփթաունի հրշեջ-փրկարարական ծառայության ներկայացուցիչ Ջերմեյն Կարելսը։
Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան։ Ավելի քան 35 հրշեջներ պայքարում են կրակի դեմ, որը կարծես սպառնում է շենքի տանիքին, ասել է Կարելսը:





























